Երկուշաբթի , Հունիսի 26 2017
Սկիզբ / Արցախ / Բադասյանը տարածքներ հանձնելու մասին

Բադասյանը տարածքներ հանձնելու մասին

vahan

Սահմանին կրակոցներ հիմնականում գիշերն են լինում, այս պահին էլ ես գտնվում եմ սահմանից մի քանի մետր հեռու, և ամեն ինչ խաղաղ է: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը:

Իսկ վերջին շրջանում հակառակորդի ակտիվությունը շփման գծում, մեր զրուցակցի կարծիքով՝ կապված է մեր ներքաղաքական իրավիճակի հետ. «Հակառակորդը տեսնում է, թե Հայաստանի իշխանություններն ինչով են զբաղված. Տարոնին են ընտրություն կեղծելով, զոռբայությունով քաղաքապետ դարձնում… դա թուլացնում է Հայաստանը: Իսկ հակառակորդը զգում է. երբ Հայաստանը թույլ է,  ինքը փորձում է սադրանքների գնալ: Պարզապես մեր երկրում կա մի կառույց՝ բանակը, որը թերևս միակ կառույցն է, որը կարողանում է իր խնդիրը կատարել»:

Նշենք, որ սահմանային լարվածության վերաբերյալ հայտարարությամբ հանդես էին եկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նշելով, որ Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան և մյուս օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Մինսկի խումբն ընդգծել էր նաև, որ երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի լուրջ խախտում ու տագնապի պատճառ են: Անդրադառնալով նշված հայտարարությանը` Բադասյանը նկատեց, որ մեզ ոչ թե խանգարում են ԵԱՀԿ-ի անհասցե հայտարարությունները, այլ ավելի շատ խանգարում է Հայաստանի իշխանությունների սադրիչ քաղաքականությունը. «Նրանց միակ նպատակը ոչ թե Հայաստանը խաղաղ, ապահով պահելն է, այլ սեփական իշխանությունը պահելը, իսկ իրենց կազմը հիմնականում հանցագործներ են, քրեական օլիգարխիայի մասն է, դրա համար էլ երկիրը թուլանում է, և փաստն այն է, որ ունենք այն, ինչ որ այսօր ունենք»:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի երեկվա ելույթին, որի ժամանակ խոսել էր նաև արցախյան հարցի մասին և մեկ ևս անգամ փաստել, որ իր ղեկավարած իշխանությունը կողմ է ստատուս քվոյի փոփոխությանը և պատրաստ է կազանյան փաստաթղթում արտացոլված 7 շրջանների վերադարձին` ինքնորոշման իրավունքի ճանաչման դիմաց, թեև, ըստ Արցախի Սահմանադրության, այդ շրջանները երկրի տարածքային ամբողջականության մաս են կազմում: Եվ եթե քննարկվում է Սահմանադրությամբ Արցախի տարածք համարվող հողերի հանձնումը Ադրբեջանին, ապա խախտվում է երկրի Սահմանադրությունը: Խոսելով այս մասին` Բադասյանը հավելեց. «Սերժ Սարգսյանը0000 չէ` ով ուզում է լինի. նման հայտարարություն անողը, հող հանձնողը հանցագործ է ինձ համար և ոչ միայն ինձ համար, այլ նաև ցանկացած արցախցու համար: Եվ չի եղել մեկը, որ տարածք հանձնի»:

Իսկ տարածքներ հանձնելը, նրա խոսքով`պատերազմի առաջին նախապայմաններից է. «Ինչ վերաբերում է մեր ժողովրդի այն փոքր հատվածին, օրինակ՝ ՀԱԿ բարբաջներին, երբ լսում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց», սա ընդամենը օփիում է: Այդպես արեցին անցած դարում՝ տարածքներ հանձնեցին, և 70 տարի հետո տարածք հանձնողների թոռները արյուն թափեցին: Այսինքն` այսօրվա դրությամբ այս տարածաշրջանում տարածք հանձնելը կդառնա մեկ աղբյուր պատերազմի և արյունահեղության: Ադրբեջանը, ընդհանրապես թուրքը` որպես էթնիկ կազմ, որպես մարդ, համաշխարհային թյուրիմացություն է, և որտեղ թուրք կա, այնտեղ կան վտանգ և կոտորած»:

Ստեղծված իրավիճակում միակ լուծումը, ազատամարտիկի համոզմամբ՝ կամքի ուժն է, որը պետք է ցուցաբերի հայ ժողովուրդը. «Այսօր մենք թուրքերի համար կուլ չգնացող ոսկոր ենք, մեզ մի քիչ է մնացել, որ համբերենք, կամքի ուժ ցուցաբերենք, չզիջենք, և համոզված եմ, որ կհաղթենք և կփրկենք նաև թուրքերին և Ադրբեջանին շրջապատող ժողովուրդներին, ինչպես նաև թալիշներին, ավարներին,  Կովկասի բնիկ ժողովուրդներին: Դա մեր առաքելությունն է՝ փրկել մեզ և մյուսներին: Ես համոզված եմ. եթե կամք ցուցաբերենք, ամեն ինչ հնարավոր է: Ստատուս քվոն այսօրվա դրությամբ մեզ ձեռնտու վիճակ է, և ես համոզված եմ, որ մենք այն պահպանելու ենք, անկախ նրանից, թե  Հայաստանի որ իշխանության ներկայացուցիչն ի՛նչ հայտարարություն կանի»:

Էմմա Հովսեփյան



Աղբյուրը: Բադասյանը տարածքներ հանձնելու մասին

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Ինքնապաշտպանությունը մեր երկրում դիտվում է որպես հանցագործություն. Տիգրան Աթանեսյան Hayeli

Փաստաբանների ծեծի գործով տուժող ճանաչված Տիգրան Աթանեսյանը որպես կասկածյալ է ընդգրկել փաստաբանների միջեւ տեղի ունեցած …