Երկուշաբթի , Հունիսի 26 2017
Սկիզբ / Առողջապահություն / ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ըմպելիքը VS որովայնի շրջանի ճարպի

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ըմպելիքը VS որովայնի շրջանի ճարպի

colon-696x375

Araratnews.am-ը ձեզ է ներկայացնում օգտակար բնական ըմպելիք, որն օգնում է մարսողության համակարգը մաքրելուն, որովայնի շրջանի ճարպից ազատվելուն և նյութափոխանակությունը լավացնելուն:

Բազմաթիվ մարդկանց կարծիքով` չափազանց դժվար է քչացնել կամ վերացնել որովայնի շրջանում կուտակված ճարպը: Գիտնականները հաստատել են, որ ճարպն իրականում կապված է առողջական լուրջ խնդիրների հետ, ինչպիսիք են 2-րդ տիպի շաքարային դիաբետը, սրտանոթային հիվանդությունները և արյան բարձր ճնշումը:

Որովայնի շրջանում ճարպը նվազեցնելու համար դուք պետք է վարժություններ կատարեք և առողջ սնունդ օգտագործեք: Այս ըմպելիքը պարունակում է ճարպի հզոր այրող միջոց` կիտրոնը, ինչպես նաև այլ օգտակար բնական մթերքներ:

Մաղադանոսը նույնպես ամենաօգտակար կանաչիներից է, որը կարելի է օգտագործել, և այս ըմպելիքը բազմաթիվ առավելություններ ունի, դրանք են.

  • Գործում է որպես բնական միզամուղ միջոց և հանում է օրգանիզմից ավելորդ հեղուկը
  • Մաքրում է արյունը
  • Բուժում և կանխում է միզապարկի և երիկամների ինֆեկցիաները
  • Կրճատում է հեղուկի կանգը
  • Օժտված է հզոր հակաբորբոքային հատկությամբ
  • Նվազեցնում է սթրեսն ու անհանգստությունը
  • Հարուստ է հզոր հակաօքսիդանտային ֆլավոնոիդներով
  • Պայքարում է միզաթթվի դեմ և ընկճում է քաղցկեղի ու ուռուցքի աճը
  • Վերացնում է վատ շնչառությունը. պետք է ծամել մաղադանոսի տերևները

Բաղադրիչները

  • 1 կիտրոն
  • Մի բուռ մաղադանոս
  • 1 ձողիկ դարչին կամ 1 թեյի գդալ դարչինի փոշի
  • 1 ճաշի գդալ քերած կոճապղպեղ
  • 1 թեյի գդալ քացախ
  • 1 ճաշի գդալ կտավատի ալյուր
  • 100 մլ կեֆիր

Բլենդերում խառնեք բոլոր բաղադրիչները մինչև համասեռ զանգված ստացվելը: Ապա քնելուց առաջ խմեք այս ըմպելիքը: Արդյունքները տպավորիչ են:



Աղբյուրը: ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ըմպելիքը VS որովայնի շրջանի ճարպի

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Տեսախցիկը ֆիքսել է հանցագործի դեմքը (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով …