Երեքշաբթի , Հոկտեմբերի 24 2017
Սկիզբ / Սպորտ / Մոուրինյուն Մխիթարյանին ճիշտ չի օգտագործում

Մոուրինյուն Մխիթարյանին ճիշտ չի օգտագործում

martin_kioun

«Արսենալի» նախկին պաշտպան Մարտին Կիոունը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն սխալ է օգտագործում թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին. հաղորդում է Daily Mail-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» հարձակվողական ոճով չի խաղում, այն երբեք չի վախեցնում:

Չի կարող պատահել, որ Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն մատակարարը, հարձակումից վազի պաշտպանություն, ինչպես դա եղավ «Արսենալի» հետ պարտված խաղում: Մոուրինյուն Մխիթարյանին ճիշտ չի օգտագործում»,- ասել է Կիոուն:

Նրա կարծիքով Մխիթարյանը պետք է խաղա այն դիրքերում, որոնցում խաղում են Էդեն Ազարը կամ Պեդրոն «Չելսիում».

«Եթե Մխիթարյանը հանդես գար «Չելսիում», ապա կխաղար Ազարի կամ Պեդրոյի դիրքում: Մոուրինյուն չգիտի, թե որը պետք է լինի իր ուժեղագույն կազմը»,- ասել է Կիոունը:

 



Աղբյուրը: Մոուրինյուն Մխիթարյանին ճիշտ չի օգտագործում

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Մխիթարյանը՝ Աշխարհի առաջնությանը չմասնակցող ֆուտբոլիստների հավաքականում

«Eurosport»-ը կազմել է խորհրդանշական հավաքական, որտեղ ընդգրկել է այն ֆուտբոլիստներին, ովքեր բաց կթողնեն Աշխարհի 2018թ. …