«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան ստացել է Մեթ Բասբիի մրցանակը՝ որպես ընթացիկ մրցաշրջանում մանկունիացիների լավագույն ֆուտբոլիստ:
Այս մասին հայտնում է ՄՅՈւ-ի պաշտոնական կայքը:
Ակումբի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում իսպանացին առաջին հորիզոնականն է զբաղեցրել՝ 242 ձայնով շրջանցելով Անտոնիո Վալենսիային:
ՄՅՈւ-ի՝ ընթացիկ մրցաշրջանի լավագույն գոլահար Զլատան Իբրահիմովիչը, փոքր-ինչ զիջելով էկվադորցում, եզրափակել է լավագույն եռյակը:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 31 խաղում Էրերան 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Աղբյուրը: Էրերան ՄՅՈւ-ի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ