Կիրակի , Օգոստոսի 20 2017
Սկիզբ / Մամուլի տեսություն / Ու՞մ մասին է խոսում տիկինը՝ բանական մարդու՞, թե նախասիրած կենդանիների․․․«Հրապարակ»

Ու՞մ մասին է խոսում տիկինը՝ բանական մարդու՞, թե նախասիրած կենդանիների․․․«Հրապարակ»


Մեր պաշտոնյաների, մեծահարուստների հետագա «կերտած» կենսագրությունը գոնե ինձ վստահություն չի ներշնչում։ Ուղղակի պետք է ուշադրություն դարձնել, թե սկզբնապես ինչ ուղի են ընտրել նրանք, որն է եղել նրանց նախասիրությունըԱնդրադառնանք Նաիրա Նահապետյանին։
Տիկինն ավարտել է անասնաբուժական – անասնաբուծական ինստիտուտը։ Հետագա միջազգային փաստաթղթերին, նոր դիպլոմներին թեթև պետք է նայել։ Նույնատիպ թղթերի տիրապետում են համարյա մեր բոլոր պաշտոնյաները՝ Ամերիկա, Եվրոպա, շքանշաններ․․․
Ինչևէ, տիկնոջ մասնագիտությանը մոտենում եմ ամենայն հարգանքով։ Միաժամանակ ուզում եմ հիշեցնել, որ անասնաբուժական իր գիտելիքները լավ կանի, որ չօգտագործի մարդկանց վրա։ Մարդաբուժությունն ու անասնաբուժությունը իրարից հեռու բաներ են՝ հատկապես հոգեբանության բնագավառում։
Վերցնենք թեկուզ նրա վերջին հայտարարությունը և հասկանանք, թե այն որքան ընկալելի էր մարդկանց համար։ Քաղաքապետի ընտրություններից հետո տիկինն ասաց, որ՝
«Ընտրողների մեծ մասը չմասնակցեց ընտրություններին, որովհետև գոհ է եղած վիճակից»։
Ուշադիր հետևելով գրառումներին, տեսա, որ մարդիկ զարմացել են նրա մեկնաբանությունից՝ ու՞մ մասին է խոսում տիկինը՝ բանական մարդու՞, թե նախասիրած կենդանիների․․․
Չեր խանգարի տիկնոջ հնչեղ միջազգային փաստաթղթերի ներկապնակում ևս մի գույն ավելացնել՝ մարդկային հոգին ճանաչելու գույնը։ Ի վերջո ապրել մարդկային հասարակության մեջ ու այդքան խորթ լինել նրան, համատեղելի չէ։
Մարդը երախտապարտ հասարակական «կենդանի է» (տիկնոջ մասնագիտական բառապաշարով եմ խոսում) ու եթե գոհ է լինում, գնում ու իր երախտագիտությունն է հայտնում, որպեսզի շնորհակալ լինի ու իր գոհ, լավ վիճակը պահպանվի․․․
Եթե չի գնում ընտրության կամ անվավեր է դարձնում քվեարթերթիկը, իսկ այս պարագայում քիչ չէր, մարդկանց արձագանքներից երկու բան հասկացա․
1․ Գիտի, որ իր ձայնը ընտրության հարցում կարևորություն չունի, նախապես որոշված է։
2․ Չի վստահում քաղաքական ոչ մի ուժի, քաղաքականությամբ զբաղվող սուբյեկտների նկատմամբ անվստահություն ունի։
ՀԳ Տիկնոջ հայտարարությունը վերաբերվում է անասուններին, որոնք կուշտ լինելու դեպքում արոտավայր դուրս չեն գալիս։
Մենք մարդ ենք, տիկին, հիշիր․․․ մի խառնիր։
Հասմիկ Բաբաջանյան
Նյութի աղբյուրը `hraparak

Աղբյուրը: Ու՞մ մասին է խոսում տիկինը՝ բանական մարդու՞, թե նախասիրած կենդանիների․․․«Հրապարակ»

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՊԵԿ-ը՝ ՌԴ-ում ՀՀ-ից ներմուծված ձկան առգրավման դեպքի մասին

Սոչիի օդանավակայանում ՀՀ-ից տեղափոխված 280 կգ քաշով ձկան առգրավման դեպքի մասին ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ …