Երեքշաբթի , Մայիսի 23 2017
Սկիզբ / Առողջապահություն / ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Հրաժարվեք բջջայինը գիշերը ձեզ մոտ պահելուց

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Հրաժարվեք բջջայինը գիշերը ձեզ մոտ պահելուց

zrenie (1)

Բժիշկները լրջորեն մտահոգված էին, երբ 35 և 44 տարեկան երկու կին հաղորդեցին մինչև 15 րոպե տևողությամբ կուրության կրկնվող դեպքերի մասին: Բազմաթիվ հետազոտություններից հետո այն, ինչ նրանք հայտնաբերեցին, զարմացրեց բոլորին:

Բժիշկները գտան պացիենտների ժամանակավոր կուրության պատճառը` քնելուց առաջ բջջային հեռախոս օգտագործելը: Նրանք պառկած ստուգում էին իրենց հեռախոսազանգերը, ինչպես վարվում են բազմաթիվ մարդիկ:

Բջջային հեռախոսը գիշերային ժամերին օգտագործելը (առանց լուսավորության) ունի հետևանքներ, որոնք կարող են հանգեցնել լրիվ կամ մասնակի կուրության: Այս դեպքում մի աչքը հարմարվում է հեռախոսի լույսին, իսկ մյուսն այդ ժամանակ տեսնում է մթությունը: Այսպես ուղեղը խճճվում է, թե ինչու է աչքը տեսնում «ցերեկ», այն դեպքում, երբ մյուսը գտնվում է գիշերային ռեժիմում:

Հենց սա էլ ժամանակավոր կուրության հիմնական պատճառն է և, ի հետևանք, առաջացնում է աչքի անդառնալի վնասվածք: Բջջային հեռախոսի արձակած կապույտ լույսն ավելի մեծ վնաս է պատճառում, քան մարդիկ կարող են ենթադրել: Սա համեմատաբար նոր երևույթ է, և միայն վերջին 20 տարիներին, երբ այդ էկրանները սկսեցին մշտապես օգտագործվել տանը բազմաթիվ մարդկանց կողմից:

Սկզբում բազմաթիվ մարդիկ և նույնիսկ ակնաբույժները դրանում առանձնակի խնդիր չէին տեսնում: Սակայն այսօր գիշերային ժամերին հեռախոսների կապույտ լույսի հարուցած վնասվածքները տագնապալի միտում են դառնում տեսողության վատացման համար: Ակնաբույժները հաղորդում են, որ որոշ պացինետներ արդեն 30-40 տարեկանում հեռախոսների կապույտ լույսի պատճառով սկսում են ակնոց կամ ոսպնյակ դնել, որոնք համապատասխանում են 75 տարեկան մարդուն:

Պոտենցիալ վնասը դուրս է գալիս տեսողության խնդիրների սահմաններից: Հարվարդի առողջապահության ոլորտի մասնագետները հաստատել են կապը կապույտ լույսի և քաղցկեղի տարբեր տեսակների, դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և ճարպակալման միջև:

Առայժմ պարզ չէ, թե ինչու է կապույտ լույսը առողջության համար նման հետևանքներ ունենում, սակայն բժիշկները այս խնդրին ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում և խորհուրդ տալիս` հրաժարվել այդ սովորությունից:



Աղբյուրը: ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Հրաժարվեք բջջայինը գիշերը ձեզ մոտ պահելուց

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Տարոն Մարգարյանի ուղերձը

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, Երևանի հարգարժա՛ն բնակիչներ, Երևանի ավագանու ընտրություններն ավարտված են, ու այսօր իմ շնորհակալությունն եմ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով