Կիրակի , Դեկտեմբերի 17 2017
Սկիզբ / Հասարակություն / «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ

Հերթական անգամ տեղի ունեցան կեղծված ընտրություններ, որտեղ ՀՀԿ-ն կրկին անգամ կիրառեց խարդախությունների իր ողջ մեքենան և խախտելով սահմանադրական կարգը՝ անց կացրեց իր թեկնածուին: Ինչպես նախորդ ընտրությունների ընթացքում, այս անգամ նույնպես ՀՀԿ-ն դիմեց զանգվածային ընտրակաշառքի մեխանիզմին, դրանով ոչ միայն խախտելով օրենքը, այն նաև նվաստացնելով նյութական դժվարությունների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիների:

Այս ամբողջ ընտրակեղծիքների ընթացքում իրավապահ մարմինները ոչ միայն իրենց անգործությամբ աչք էին փակում կազմակերպված զանգվածային հանցագործությունների նկատմամբ, այլ նաև առանձին դեպքերում ակտիվ ձևով մասնակցում էին կեղծիքների քողարկմանը: Մասնավորապես՝ երբ ընդդիմադիր թեկնածուները հայտանբերեցին և ահազանգեցին կեղծիքների մասնավոր դեպքերի մասին՝ ոստիկանությունը ոչ միայն ընթացք չտվեց ահազանգերին, այլ նաև խոչընդոտեց ընդդիմադիր թեկծնածուների կեղծիքների բացահայտման փորձերը և օգնեց ընտրակեղծարարներին կոծկել դրանք վկայող փաստերը: Հատկապես դատապարտելի է, որ ոստիկանությունը կեղծիքների քողարկման նպատակով բռնություն կիրառեց ընդդիմադիր թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ՝ վերջինիս հասցնելով մարմնական վնասվածք:

Գրանցվել են նաև ՀՀԿ ներկայացուցիչների կողմից լրագորղների աշխատանքը խոչընդոտելու և նրանց նկատմամբ բռնություն կիրառելու դեպքեր, որտեղ նույնպես ոստիկանությունը իր պասիվությամբ խրախուսում էր բռնությունները և մասնակցում ընտրակեղծիքների իրագործմնանը:

«Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը» Երևանի ավագանու ըտնրությունները համարում է հերթական կեղծված ընտրությունները և խստորեն դատապարտում է ՀՀԿ ռեժիմի կողմից Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետևողական ոչնչացումը, սահմանադրական կարգի խախտումը և ավագանու ընդդիմադիր թեկնածուների իրավունքների ոտնահարումը: ՀՀԿ ռեժիմի որդեգրած հանցագործ, հակասահմանադրական միջոցներով վերարտադրվելու քաղաքականությունը կրկին ստիպում է գալ այն եզրահանգմանը, որ քանի դեռ ՀՀԿ-ն է իշխում, ընտրությունների միջոցով իշխանափոխությունն անհնար է:

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպություն

Փարիզ 16 մայիս 2017



Աղբյուրը: «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ

Մասին Armenian Renaissance - Los Angeles Chapter

Կարդացեք նաև

Բրյուսելում տեղի ունեցավ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի հանդիպումը Հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Բրյուսելում տեղի ունեցավ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի հանդիպումը Հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին …