Երեքշաբթի , Մայիսի 23 2017
Սկիզբ / Առողջապահություն / ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պարգեւատրել է Արմեն Չարչյանին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պարգեւատրել է Արմեն Չարչյանին

18519037_1492712300801943_713990398_o

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

Տարբեր ոլորտներում ակնառու հաջողություններ գրանցած և Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել են նաև մի խումբ  երախտավորներ:

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր, արցախյան պատերազմի բժիշկ Արմեն Չարչյանին Շուշի ազատագրման, ինչպես նաև ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս և  Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության և  խիզախության համար շքանշան է հանձնում  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Արմեն Չարչյանն հայտնեց իր երախտիքի խոսքերը.

«25 տարի առաջ, երբ ես և ընկերներս պատերազմ էինք գնում, մեզ համար, թերևս, բացարձակ արժեքն ազատությունն ու անկախություն էր: Ոչ-ոք ոչինչի մասին չէր մտածում, իսկ այսօր 25 տարի հետո Արցախի գերագույն հրամանատարության կողմից  գնահատված լինելը խիստ  ոգևորող է և պատվաբեր, հոգաչափ շնորհակալ եմ: Ես զինվորն եմ իմ երկրի, իմ հողի և պատրաստ եմ կրկին ծառայել, եթե կլինի անհրաժեշտություն», —  հուզված ավարտեց Արմեն Չարչյանը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին ադմինիստրացիան և բուժանձնակազմը շնորհավորում է բարձր պարգևի արժանանալու առիթով, մաղթում քաջ առողջություն և նորանոր բարձրունքներ:

 



Աղբյուրը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պարգեւատրել է Արմեն Չարչյանին

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Պատգամավորի մասին գրելիս այսուհետ պետք է ստանալ նրա համաձայնությունը (տեսանյութ). a1plus.am

Հայաստանում լրատվամիջոցների հավաքած հանրային կարեւորության անձնական տվյալների հրապարակումն այսուհետեւ կարող են հետապնդվել օրենքով: Անձնական տվյալների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով