Կիրակի , Հոկտեմբերի 22 2017
Սկիզբ / Սփյուռք / Դիմակով մարդը…

Դիմակով մարդը…


Երբ կարդում ես ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցները, տպավորություն է առաջանում, ասես, գտնվում ես ոչ թե Հայաստանում, այլ՝ Շվեյցարիայում, ուր քաղաքացիական հասարակություն-ոստիկանություն հարաբերությունները միմյանց միջև գտնվում են անվերապահ ներդաշնակության մեջ:
Ոստիկանապետը Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկին տված իր վերջին հարցազրույցում խոսելով Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած կարևորագույն քաղաքական իրադարձությունների վրա ոստիկանության հնարավոր ազդեցության մասին՝ հավաստիացրել էր, թե ոչ մի կերպ ոստիկանությունը չէր կարող ներազդել այդ պրոցեսների վրա, քանի որ տեղնուտեղը «կփչանար»:
Մասնավորապես անդրադառնալով սեփական փեսայի` Արթուր Գևորգյանի մի կերպ պատգամավոր դառնալու իրողությանը` Գասպարյանն ի սկզբանե բացառել է որևիցե միջամտություն հանուն փեսայի կարիերայի առաջխաղացման` փորձելով հավաստիացնել հանրությանը, թե ՀՀ ոստիկանությունը որևիցե կերպ ազդեցություն չունի երկրում ընթացող կամ արդեն ավարտված քաղաքական գործընթացների վրա՝ (սուտ խոսելու դասական օրինակ) մոռանալով, որ հենց ինքն էր մատ թափ տվել Սաս-ի Արտակի և Գալուստ Սահակյանի որդուն, թե՝
«…. իր տղային չխանգարեն»:
Իբր իր կողմից գլխավորվող մարմինը աշխատում է բացառապես Օրենքի տառին ու Ոգուն համապատասխան (սա էլ հեքիաթի ժանրից):
Թե հատկապես որն է Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցի բուն նպատակն, իրականում չափից դուրս պարզ է` ինքնափիառվելը:
Սույն պաշտոնյան իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից չի դադարում զբաղվել ինքնագովազդով ու հասարակության աչքին թոզ փչելով` նպատակ ունենալով կոծկել այն խայտառակ բարքերը, որ այժմ տիրում են համակարգում:
Միայն ինձ`Գայանե Մանուկյանիս, լրագրող Դանիել Իոնեսյանի հետ տեղի ունեցածը, բավական է, որպեսզի բոլորին պարզ դառնա, թե իրականում ինչ է ներկայացնում իրենից թե՛ Վլադիմիր Գասպարյանը, թե՛ այն համակագը ,որի ղեկավարն է Վովան՝ արդեն բավական երկար տարիներ:
Մի ողջ համակարգ այսօր իրականում ուղղված է մարդու, անհատի դեմ:
Վլադիմիր Գասպարյանի աչքի առաջ ու անձնական հրամանով մարդկանց անձնական տվյալներ են ապօրինաբար տարածվում համացանցում, հանցագործներին տեղեկացնում, որ տվյալ հասցեում մարդ չի բնակվում, ասել կուզեն՝ մտեք թալանեք, ստոր ու զրպարտիչ բաներ են գրվում, լուտանքներ թափվում, անհատի, ընտանիքի և հարազատների դեմ : Եվ այդ ամենն, իհարկե, Գասպարյանի հրամանի հետևանքով ու անձնական գիտությամբ, քանի որ, ով չգիտի, որ նույնիսկ ճանճը չի կարող տզզալ համակարգում՝ առանց նրա գիտության ու թույլատրության:
Այդ ստորություններն արվում են ոստիկանական 20.000-անոց ֆեյքերի բանակի միջոցով, որն այսօր իսկական աղետ է դարձել շատերի գլխին:
Պարո՛ն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, ինչպե՞ս կվերաբերվեիք, եթե այլոք ձեր ու ձեր հարազատների` կնոջ, երեխաների և այլոց հետ վարվեին այնպես, ինչպես դուք եք վարվել անմեղ մարդկանց հետ` ձեր 20.000-անոց կիբեր բանդային ուղղորդելով մարդկանց դեմ, վարկաբեկելով նրանց ու նրանց ընտանիքները:
Սա՞ է ձեր ոստիկանության մարդակենտրոնությունը, հումանիզմն ու դավանած բարձր արժեքները…
Պատմության մեջ, պարո՛ն Գասպարյան, դուք անկասկած մնալու եք ու սերունդների կողմից հիշվելու եք որպես Հայաստանի ամենավրիժառու, դաժան ու ստոր մեթոդներով գործած պաշտոնյա, ով մի ողջ համակարգ օգտագործում է սեփական վրեժի ծարավը հագեցնելու համար այնպես, ինչպես դա արվում է իմ` Գայանե Մանուկյանիս և այլոց նկատմամբ:
Բոլորն էլ, Վովա՛, շատ լավ գիտեն, թե ում վրեժն եք իրականում փորձում
լուծել ՝ թիրախավորելով իմ անձը…Բայց, ուզում եմ ձեզ տեղյակ պահել, պարո՛ն «օրինապաշտ», որ ձեր անօրինությունների համար անխուսափելի պատիժ եք կրելու, կարող եք՝ չկասկածե՛լ:
Ողջ աշխարհն ականատես դարձավ ձեր ստորություններին, սակայն ինձ թիրախավորելու ձեր հատուկ օպերացիան տապալվեց, իսկ այն ստոր ու կեղտոտ գրառումներն, որ արվել ու դեռ շարունակվում են իմ դեմ ձեր շնագայլերի կողմից` հանձինս Նարեկ Մալյանի, ՀՀ Ներքին Զորքերի փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի ու դրանց նմանների, տուն տարեք ու նվիրեք ձեր հարազատներին՝ կնոջը և աղջիկներին:
Կարծում եմ նրանց դուր կգա ձեր ֆեյքերի հերոսապատումները իրենց ուղղված…
Ցավոք, այսօր ոստիկանությունը դարձել է պետության պատիվը պախարակող գլխավոր կառույցը Հայաստանում:
Այստեղ վաղուց հաստատվել են բռնատիրական կարգեր, որի գլուխ կանգնած է իրեն աջ ու ձախ գովազդող ու արդարի դիմակի տակ հանդես եկող Վովա Գասպարյանը:
Նա է այսօր փչացնում ՀՀ ոստիկանական ամբողջ համակարգը:
Գայանե Մանուկյան

Աղբյուրը: Դիմակով մարդը…

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սա կրակոց է նաև ժնևյան պայմանավորվածությունների նկատմամբ. Շարմազանով

«Այսօր այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց իր գործի և խոսքի անհամապատասխանությունը»,- այս մասին այսօր ՀՀԿ …