Երեքշաբթի , Հոկտեմբերի 24 2017

Մայիսի 13, 2017 - Օրվա արխիվ

Ալլա Պողոսյանը նոր ռեկորդ սահմանեց

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում ընթանում է գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մրցումային առաջին օրը մարզիկները մրցեցին 10 մ օդամղիչ հրացան և վազող թիրախ` նորմալ վազք վարժություններում: Ալլա Պողոսյանը (օդամղիչ հրացան) նախնական փուլում խոցելով 414,9 նիշ՝ Հայաստանի մեծահասակների և երիտասարդների նոր ռեկորդ սահմանեց: Նախորդ ռեկորդը պատկանում …

Կարդալ »

Մշակութային ալիքի մրցանակաբաշխությունն՝ այսօր

Մշակութային ալիքի մրցանակաբաշխության եզրափակիչը տեղի կունենա այսօր՝ մայիսի 13-ին, ժամը՝ 21:30-ին, Մշակութային ալիքի ուղիղ եթերում:  Մրցույթին հնարավոր կլինի հետեւել Մշակութային ալիքի պաշտոնական կայքում, հավելվածում և  սպասարկող ընկերությունների ցանցերում և կայքերում: Մրցույթի ընթացքում կհայտարարվեն  կինոարվեստ, կերպարվեստ, երգարվեստ և հագուստի մոդելավորում անվանակարգերի ժյուրիների գնահատականները, որոնց գնահատականներով էլ կվորոշվեն հաղթողները: Աղբյուրը: Մշակութային ալիքի …

Կարդալ »

Քննարկվել են տարածաշրջանային հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Այդ մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Բակո Սահակյանի հետ հանդիպմանն արծարծվել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Աղբյուրը: Քննարկվել են …

Կարդալ »

Թիմաթին պարզաբանում է՝ ինչու չկայացավ երևանյան համերգը (տեսանյութ)

Ռեփեր Թիմաթին ելույթ չունեցավ մայիսի 12-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված համերգին: Կեսգիշերին երգիչը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով իր ելույթի չեղարկման մասին։   Աղբյուրը: Թիմաթին պարզաբանում է՝ ինչու չկայացավ երևանյան համերգը (տեսանյութ)

Կարդալ »

Զիդանը կերկարաձգի «Ռեալի» հետ պայմանագիրը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պայմանավորվել են երկարաձգել ֆրանսիացու պայմանագիրը մինչև 2020 թվականը: Այս մասին հայտնում է «Marca»-ն։ Նշվում է, որ այն կստորագրվի մոտ ժամանակներս։ Զիդանի ներկայիս պայմանագիրը «սերուցքայինների» հետ գործում է մինչև 2018 թվականի ամառը։ Աղբյուրը: Զիդանը կերկարաձգի «Ռեալի» հետ պայմանագիրը

Կարդալ »

«Մանչեսթեր Յունայթեդում» մեծ փոփոխություններ են սպասվում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հաղորդել է, որ մտադիր է Եվրոպա լիգայի եզրափակչից առաջ հանգիստ տրամադրել առաջատարներին: «Այաքսի» համար առաջնությունն ավարտվում է մայիսի 14-ին, և նրանք 12 օր կունենան նախապատրաստվելու համար: Մենք դեռ պետք է երեք հանդիպում անցկացնենք Պրեմիեր լիգայում: Հույս ունեմ, որ «Քրիսթալ Փելասը» հաղթելու կարիք չի ունենա …

Կարդալ »

Քննարկվել են շփման գծի վերաբերյալ հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Աղբյուրը: Քննարկվել են շփման գծի վերաբերյալ հարցեր

Կարդալ »

Հայտնի են «Եվրատեսիլ-2017»-ի գլխավոր հավակնորդները

Մայիսի 13-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կկայանա «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը: Wiwibloggs.com-ի հաղորդմամբ՝ ըստ բուքմեյքերական գրասենյակների կանխատեսումների՝ հաղթանակի գլխավոր հավակնորդները Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալն ու Իտալիայի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Գաբանին են: Հաղթելու շանսերը մեծ են նաև Բուլգարիայի, Բելգիայի և Շվեդիայի ներկայացուցիչների համար: Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը բուքմեյքերական կանխատեսումների վարկանշային աղյուսակում 10-րդն է: Նշենք, …

Կարդալ »

Հայ թաեքվոնդոիստները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Հունիսի 20-ից 30-ը Հարավային Կորեայի Մուջու քաղաքում կընթանա թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ) և Արման Երեմյանը (87 կգ): Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան Իրանից երեք մարզիկի է հրավիրել, համատեղ մարզումներ …

Կարդալ »

Մոսկվայում հայկական կինոերաժշտություն կհնչի

Մայիսի 14-ին Երաժշտության մոսկովյան միջազգային կենտրոնում հայկական կինոերաժշտության երեկո է։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ «Ռուսական ֆիլհարմոնիա» Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը (Симфонический оркестр Москвы “Русская филармония”) կներկայացնի հայկական ֆիլմերի մեղեդիներ։ «Մեր մանկության տանգոն» խորագիրը կրող երեկոյի հատուկ հյուրերն են լինելու Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, …

Կարդալ »