Երկուշաբթի , Հունիսի 26 2017

Մայիսի 11, 2017 - Օրվա արխիվ

Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Մեսրոպյան ղողանջներ» խորագրով այբբենարանին նվիրված միջոցառում. Shamshyan

Այսօր՝ մայիսի 11-ին, Վանաձոր քաղաքի Ղևոնդ Ալիշանի թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Մեսրոպյան ղողանջներ» խորագրով այբբենարանին նվիրված միջոցառում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառման մտահաղացումը պատկանում էր դասարանի դասվար Արմինե Մարտիրոսյանին: Աշակերտների կողմից հնչեցին հայոց այբուբենին նվիրված բանաստեղծություններ, երգեր, ցուցադրվեցին նաև գեղեցիկ պարեր և բեմադրություն: Մի …

Կարդալ »

Կլենտէյլի Հայ Դատը Կը Մեծարէ Վաստակաւոր Գործիչներ Եւ Կլենտէյլի «Էտվենթիսթ» Բժշկական Կեդրոնը. Asparez

  ԿԼԵՆՏԷՅԼ.- Կլենտէյլի Հայ Դատի յանձնախումբը կը կազմակերպէ իր տարեկան անդրանիկ մրցանակաբաշխութեան եւ գնահատանքի ձեռնարկը, որ պիտի կայանայ Չորեքշաբթի, Մայիս 17ին, երեկոյեան ժամը 6։30էն սկսեալ, «Իմփրեշընզ» սրահին մէջ (212 North Orange St., Glendale, CA 91203)։ Ձեռնարկը առիթ պիտի հանդիսանայ լուսարձակի տակ առնելու շարք մը անձնաւորութիւններու եւ տեղական կազմակերպութեանց իրագործումներն ու …

Կարդալ »

Մեր անհանգիստ օրերի մտածումների զրուցակիցը ես եմ

Մեզ համար անցյալը չի հնանում, երբեմն այն թարմանում է, ու այդ հնին ավելանում է նորը, և նորից զգում ենք, որ սպասման, խաղաղության խաթարման վտանգ կա մեր շուրջը: Երբեմն մեզ հասած ցավալի լուրը չենք ուզում բարձրաձայնել, բայց մտավախություն կա, ու բոլորիս անհանգստացնող «հանկարծ նորից չսկսվի»-ն տարածվում է ամենուր: Երբեմն լսում ենք …

Կարդալ »

Հակակարկտային պաշտպանության նոր ծրագիր

Հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագրի իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Պիլոտային ծրագիրը կիրականացվի Արագածոտնի և Լոռու մարզերում: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում բնական տարբեր աղետները բացասաբար են անդրադառնում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների հետագա արտադրական գործունեության ու սոցիալական վիճակի վրա: Միայն 2016թ. ընթացքում կարկտահարություններից գյուղատնտեսությանը …

Կարդալ »

Կոռուպցիոն դեպքերի հաղորդումներում կապահովվի անձի գաղտնիությունը

Կառավարության հավանությանն է արժանացել «Ազդարարման համակարգի մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը մշակվել է՝ հիմք ընդունելով միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունները, ՀՀ հակակոռուպցիոն բնագավառում որդեգրած քաղաքականության առանձնահատկությունները: Նախագծերը համալիր կարգավորման կենթարկեն ազդարարման հետ կապված իրավահարաբերությունները և կերաշխավորեն ազդարարման իրավունքի արդյունավետ իրացումը: Մասնավորապես, առաջարկվող …

Կարդալ »

Նիհարում ենք կարտոֆիլով

Ամերիկացի  գիտնականները  վստահություն են հայտնել, որ  կարտոֆիլի չափավոր օգտագործումը չի նպաստում ճարպակալմանը, այլ  հակառակը` օգնում է նիհարելուն: Հետազոտողները կամավորներին բաժանել են երեք խմբի: Առաջին խմբինը ցածրկալորիական սննդակարգ էր` բարձր գլիկեմիկ ինդեքսով, երկրորդ խմբինը` ցածր գլիկեմիկ ինդեքսով սնունդ: Իսկ երրորդ խմբի կամավորների սնունդը ոչնչով սահմանափակված չի  եղել: Փորձարկվողները շաբաթվա ընթացքում  ընդունել …

Կարդալ »

Շատ վատ եմ գնահատում մեր աշխատողների ցինիզմը

Ադրբեջանական խնձորներն առանց մաքսազերծման Հայաստան ներմուծելու դեպքը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը բացասական է գնահատում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը  ասաց նա, ընդգծելով, որ «ընդունում է՝ այդ գործում ունեն իրենց մեղքի բաժինը»։ «Համակարգը մաքրելու փուլում կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ պետք է նման զանցանքներից զերծ մնան: Ես մեր մեղքի …

Կարդալ »

Creative Armenia բիզնես առաջնություն

Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը հայտարարում է Creative Armenia բիզնես առաջնության մասին:  Առաջնությանը մասնակցելու է 50 թիմ, 20 մենթոր և 7 ժյուրիի անդամ: Creative Armenia բիզնես առաջնության նպատակն է խթանել ստեղծարարության ու մշակույթի զարգացումը, սերմանել ձեռնարկատիրական մտածելակերպ և տրամադրել ռեսուրսներ ու մենթորություն ամենանորարարական ստարտափներին: Ծրագրի հիմնական նպատակներից …

Կարդալ »

ԱՄՆ-ը 1,44 մլն դոլար կհատկացնի Հայաստանին

ԱՄՆ­-ն Հայաստանին էներգետիկայի ոլորտի զարգացման նպատակով կհատկացնի 1,44 մլն դոլար: ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի թիվ 10 փոփոխության կնքմանը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ միջոցները հատկացնում …

Կարդալ »

Հնգյակից տղայի վիճակում նկատվում է կայունացում

Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակ նորածիններից տղայի վիճակում, որը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, երեկվանից այնուամենայնիվ նկատվում են որոշակի կայունացման միտումներ: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանը։ «Երեկ ամբողջ օրը նկատվել է որոշակի կայունացում»,- ասաց բժիշկը: Հիշեցնենք, որ հնգյակի՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու …

Կարդալ »