Հինգշաբթի , Ապրիլի 19 2018
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Ըստ հաղորդումների` ոստիկաններն անցել են իրենց լիազորություններն ու խոշտանգել քաղաքացիներին

Ըստ հաղորդումների` ոստիկաններն անցել են իրենց լիազորություններն ու խոշտանգել քաղաքացիներին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել մի խումբ ոստիկանների կողմից խոշտանգում կատարելու և բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ Ալավերդի քաղաքի բնակիչ Ալբերտ Հ.-ի և ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գագիկ Կ.-ի հաղորդումների հիման վրա:

Այսպես, Ալբերտ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցներն ատրճանակի սպառնալիքով` առանց պատճառը հայտնելու, իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժին, որտեղ մի խումբ ոստիկաններ ձեռքերով ու ոտքերով հարվածել և մարմնական վնասվածքներ են պատճառել իրեն` պահանջելով տեղեկություններ հայտնել ընկերոջ` Գագիկ Կ.-ի կողմից գողություն կատարելու վերաբերյալ: Վերջինս, իր հերթին, Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ երբ ոստիկանություն բերման ենթարկված ընկերոջ` Ալբերտ Հ.-ի մասին տեղեկություններ ստանալու նպատակով գնացել է Ստեփանավանի բաժին, այնտեղ, նրան ազատ արձակելու հարցի հետ կապված, վիճաբանել է նույն բաժնի ոստիկանների հետ: Ըստ Գագիկ  Կ.-ի` վիճաբանության ընթացքում ոստիկաններից մեկն ատրճանակով սպանության սպառնալիք է տվել, վերջիններս բռնություն են գործադրել իր նկատմամբ` մարմնական վնասվածքներ պատճառելով:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու և բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր — Ըստ հաղորդումների` ոստիկաններն անցել են իրենց լիազորություններն ու խոշտանգել քաղաքացիներին

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վարույթ են ընդունվել անօրինական հավաքների փաստերով հարուցված ևս երեք քրեական գործեր

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ են ընդունվել ՀՀ գլխավոր դատախազությունում և ՀՀ ոստիկանությունում ՀՀ …