Երկուշաբթի , Ապրիլի 23 2018
Սկիզբ / Պատահարներ / Ղրղզստանում սողանքից հետո բժշկական օգնության է դիմել 60 մարդ

Ղրղզստանում սողանքից հետո բժշկական օգնության է դիմել 60 մարդ

Մոտ 60 մարդ է դիմել բժշկական օգնության՝ Ղրղզստըանի Օշսկի մարզի Այու գյուղում սողանքի հետեանքով։ Ապրիլի 29-ին տեղի ունեցած սողանքը, նախնական տվյալներով, 24 մարդու կյանք է խլել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Գերատեսչության տվյալներով՝ ողբերգության վայրում շարժական կլինիկա է գործում։ «Որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար Այու գյուղում աշխատում է 20 մարդուց բաղկացած բժիշկների չորս բրիգադ, այդ թվում՝ նյարդաբան, վնասվածքաբան, մանկաբույժ, թերապեւտ եւ մանկաբարձ-գինեկոլոգ, ինչպես նաեւ հոգեբանների երկու բրիգադ»,-ասվում է հաղորդագրությունում։

Միջադեպից հետո Ուզգենսկի շրջանի հիվանդանոց են տեղափոխվել Այու գյուղի 10 բնակիչ, այդ թվում՝  «իրավիճակային նեւրոզ» ախտորոշմամբ 6 մարդ։

Պաշտոնական տեղեկությամբ՝ ներկա պահին ողբերգության վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որտեղ աշխատում են արտակարգ իրավիճակների վարչության, ՆԳՆ, Քաղաքացիական պաշտպանության հանձնաժողովի, ինչպես նաեւ Ցամաքային զորքերի ու Ազգային գվարդիայի մոտ 400 աշխատակիցներ։ Ներկա պահին նրանց հաջողվել է երեք զոհի մարմին հայտնաբերել։



Աղբյուր — Ղրղզստանում սողանքից հետո բժշկական օգնության է դիմել 60 մարդ

Մասին News.am

Կարդացեք նաև

Հայաստանին ու Ղարաբաղին օգնության հարցը՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում

Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնություն տրամադրելու հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած լսումների ընթացքում: …