Կիրակի , Դեկտեմբերի 17 2017
Սկիզբ / Քաղաքականություն / Ամերիկայի հայերը Թրամփին կոչ են արել շարունակել Ռեյգանի գործն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկայի հայերը Թրամփին կոչ են արել շարունակել Ռեյգանի գործն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Երեսունվեց տարի առաջ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը համարձակվեց անել այն, ինչ մինչ այդ չէր համարձակվում անել ոչ մի նախագահ: Նա արտասանել է «ցեղասպանություն» բառը` խոսելով 1915-23 –ին Օսմանյան Թուրքիայում հայոց զանգվածային ջարդերի մասին: Այս մասին ասվում է Ամերիկայի հայկական վեհաժողովի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի եւ կազմակերպության հոգաբարձու Նուբար Աֆեյանի հոդվածում, հաղորդում է «The Hill»-ը:

Հեղինակների խոսքով` այսօր ամբողջ աշխարհում 10 մլն հայ է բնակվում, նրանցից` 1,5 միլիոնն` ԱՄՆ-ում, ինչը հնարավոր է դարձել առանձին մարդկանց հերոսական արարքների շնորհիվ, որոնք թշնամու առջեւ գործել են որպես փրկիչներ:

«Հայ փախստականները 20-րդ դարի փախստականների առաջին խոշոր հոսքն են, եւ, դժբախտաբար, պատմությունն այսօր կրկնվում է, քանի որ մենք տեսնում ենք, որ մոտ 65 միլիոն տեղահանված անձինք փախչում են անվտանգության նկատառումներով»,- նշվում է հոդվածում:

Նրան խոսքով` վտանգավոր է ճշմարտությունը խոստովանել չկարողանալը, բաց ավելի սարսափելի է այն մոռացության մատնելը: 1951-ին Միացյալ Նահանգները Միջազգային դատարանում հավերժացրել են ցեղասպանության ժամանակ բռնության ենթարկված զոհերի հիշատակը` հայտարարելով. «Ցեղասպանության պրակտիկան գործել է մարդկության գոյության ողջ ընթացքում: Հռոմեացիների հանցագործությունները քրիստոնյաների նկատմամբ, թուրքերի կողմից հայկական կոտորածները, նացիստների կողմից միլիոնավոր հրեաների ու լեհերի ոչնչացումը ցեղասպանության հանցագործություննրի ակնհայտ օրինակներ են»: Սակայն հիշողությունը միշտ չէ, որ հարմար է ժամանակակից դիվանագիտությանը:

«Նախագահ Ռեյգանը գիտակցել է անցյալը հիշելու կարեւորությունը` որքան էլ այն բարդ լինի քաղաքական տեսանկյունից»,- նշում են հեղինակները:

Դրանից ի վեր երկու կուսակցություններից նախագահի թեկնածուները խոստանում են ճանաչել հայոց Ցեղասպանությունը` պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու դեպքում, սակայն, դժբախտաբար, «քաղաքական զգայունությունը» գերակա է դառնում, երբ նրանք հայտնվում են այդ պաշտոնում: «Ներկայիս նախագահի առջեւ ծառացած շատ խնդիրների համեմատ հայերի դեմ գազանությունների նկարագրությունը «ցեղասպանություն» բառով կարող է բավականին փոքրիկ խնդիր թվալ, բայց պատմությունը իրավացիություն է պահանջում: Ոմանք նախագահ Թրամփին համեմատում են նախագահ Ռեյգանի հետ, հատկապես, երբ նա խախտում է «հին կարգը»:

Հանուն պատմության, եկեք հուսանք, որ ապրիլի 24-ին, հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին, Թրամփը կկարողանա ի մի բերել այն, ինչով հեռացավ նախագահ Ռեյգանը 36 տարի առաջ»,- գրել են հեղինակները:



Աղբյուր – Ամերիկայի հայերը Թրամփին կոչ են արել շարունակել Ռեյգանի գործն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մասին News.am

Կարդացեք նաև

The Australian Greens կուսակցությունը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը

Ավստրալիայի The Australian Greens կուսակցությունը (Ավստրալիայի կանաչների կուսակցությունը,- խմբ.)  պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. այս մասին հայտնել …