Երկուշաբթի , Հունիսի 26 2017
Սկիզբ / Հասարակություն / Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ են տրվել շախմատի մանկապատանեկան մարզադպրոցներին

Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ են տրվել շախմատի մանկապատանեկան մարզադպրոցներին

Կառավարության այսօրվա նիստում Հրանտ Դինքի անվան N 44, Ղևոնդ Ալիշանի անվան N 95, Րաֆֆու անվան N 36, N 157, N 49 դպրոցները անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տարածքներ ստացան։

Կառավարության այսօրվա նիստում Հրանտ Դինքի անվան N 44, Ղևոնդ Ալիշանի անվան N 95, Րաֆֆու անվան N 36, N 157, N 49 դպրոցները անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տարածքներ ստացան։

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացրած որոշման նախագծում՝ սեպտեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանը դիմել էր պետական գույքի կառավարման վարչություն` հանրակրթական այդ դպրոցներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքներից իրենց կողմից զբաղեցրած տարածքները անհատույց օգտագործման իրավունքով շախմատի մանկապատանեկան մարզադպրոցներին տրամադրելու խնդրանքով։

Հաշվի առնելով երեխաների զարգացման գործում շախմատի դերը՝ պետական գույքի կառավարման վարչությունը Երևանի քաղաքապետի խնդրանքին ընդառաջելով` որոշել է 2015-ին ընդունած իր որոշման մեջ փոփոխություն կատարել և այդ տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել շախմատի մանկապատանեկան մարզադպրոցներին։



Աղբյուր — Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ են տրվել շախմատի մանկապատանեկան մարզադպրոցներին

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Երևանում կգործի Արմեն Երիցյանի անվան դպրոց

2017 թվականից, Երևանում կգործի Լոմոնոսովի անվան ՄՊՀ մասնաճյուղին կից Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոց: Տեղեկությունների …