Սկիզբ / Քաղաքականություն / Էրդողանը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ

Էրդողանը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ

Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հանդիպումը: Ըստ թուրքական Haberler լրատվամիջոցի` դռնփակ հանդիպումը տեղի է ունեցել Էրդողանի նախագահական նստավայրում և տևել է 2 ժամ 10 րոպե:

Աղբյուրը, հղում անելով Թուրքիայի նախագահական աղբյուրներին, տեղեկացնում է, որ կողմերը քննարկել են Սիրիայում և Իրաքում տիրող դրությունը, ինչպես նաև «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հարցը: Կողմերը վճռականություն են հայտնել միասնական ուժերով պայքարել ահաբեկչության դեմ:

Օրակարգային հարցերից էր եղել նաև իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցը, ում թուրքական իշխանությունները մեղադրում են Թուրքիայում հունիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ:

Նշենք, որ ավելի վաղ Թիլլերսոնը հանդիպել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:

Աղբյուր`  Ermenihaber.am

Աղբյուր — Էրդողանը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Արա Բաբլոյանը Ժնեւում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ժնեւում՝ Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքի շրջանակում, մարտի 27-ին հանդիպել …