Երեքշաբթի , Փետրվարի 20 2018
Սկիզբ / Հասարակություն / Հանրապետության մարզերում ՏԻՄ ընտրություններ են

Հանրապետության մարզերում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր հանրապետության վեց մարզերում, մասնավորապես՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Շիրակ մարզերի թվով  10 համայնքներում  ՏԻՄ  ընտրություններ են: Նշված համայնքներից 7-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, 3 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:

Համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ են երկու գյուղերում՝  Շիրակի մարզի Արևիկ և Սյունիքի մարզի Վարդավանքում:

Փետրվարի 2-ին` ժամը 18.00-ին, լրացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը: Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 17 քաղաքացիներից 4-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:

Ավագանու անդամի 23 գրանցված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 2-ը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի 13 թեկնածուներից 2-ը և ավագանու անդամի 21 թեկնածուներից 2-ն իգական սեռի ներկայացուցիչներ են: ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 7 համայնքներից 2-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 4-ում` 2 թեկնածու և մեկ համայնքում` 3 թեկնածու: Փետրվարի 2-ին լրացել է նաև դիտորդների հավատարմագրման ժամկետը:

Փետրվարի 12-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 6 տեղական հասարակական կազմակերպության թվով 23 դիտորդ:

ԿԸՀ



Աղբյուր – Հանրապետության մարզերում ՏԻՄ ընտրություններ են

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու դառնալու առաջարկը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից Հանրապետության նախագահի թեկնածու …