Կիրակի , Դեկտեմբերի 17 2017
Սկիզբ / Քաղաքականություն / Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում դրական տեղաշարժ է նկատվում. Լավրով

Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում դրական տեղաշարժ է նկատվում. Լավրով

Սիրիայի հակամարտության կարգավորման  հարցում դրական տեղաշարժ է նկատվում, եւ Աստանայում հանդիպումը պետք է կարեւոր ներդրում ունենա այդ գործընթացի պարամետրերի մշակման համար։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Հույս է ներշնչում, որ Սիրիայի ճգնաժամում դրական տեղաշարժեր են նկատվել։ Առնվազն բոլորը հիմա համաձայն են ՄԱԿ ԱԽ բանաձեւի հիման վրա ընդհանուր համազգային երկխոսության միջոցով քաղաքական–դիվանագիտական կարգավորման այլընտրանքի հարցում»,– ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան Սիրիայի հարցով Աստանայի հանդիպումը որակում է որպես կարեւոր ներդրում կարգավորման  գործընթացի պարամետրերի մշակման համար։



>>> Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում դրական տեղաշարժ է նկատվում. Լավրով >>>

Մասին News.am

Կարդացեք նաև

ԼՂ հակամարտությունը շարունակում է վտանգել տարածաշրջանի անվտանգությունը

ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունը վնասակար է տարածաշրջանի անվտանգության համար: Ինչպես հաղորդում …