Երկուշաբթի , Հունիսի 26 2017
Սկիզբ / Քաղաքականություն / Մովսես Հակոբյանը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հանդիպմանը

Մովսես Հակոբյանը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հանդիպմանը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ին, Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում անցկացվել է երկու նիստ` Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը, ինչպես նաեւ «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությանը ներգրավված պետությունների ձեւաչափերով: «Վճռական աջակցություն» ձեւաչափով նիստը նվիրված էր Աֆղանստանում կոալիցիոն երկրների ռազմական հանձնառությունների շուրջ կարծիքների փոխանակմանն ու պլանավորման ուղենիշների համաձայնեցմանը: «Փոխգործունակության հարթակ» ձեւաչափով նիստի ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի եւ գործընկեր պետությունների զինված ուժերի միջեւ օպերատիվ համատեղելիության զարգացմանը եւ միջազգային կայունության ամրապնդմանն առնչվող հարցեր:

Նիստերից հետո գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դենֆորդի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության գերակայությունները եւ դրանց զարգացման հեռանկարները՝ հատկապես միջազգային խաղաղապահ ջանքերին մասնակցության շրջանակներում:



>>> Մովսես Հակոբյանը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հանդիպմանը >>>

Մասին News.am

Կարդացեք նաև

ՊՆ-ն՝ տարկետման իրավունքի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիական ԲՈւՀ-երում ուսումնառության 1-ին կուրսն ավարտող և …