Երկուշաբթի , Հունվարի 22 2018
Սկիզբ / Հասարակություն / Հրդեհ Երևանում. հայտարարվել է «1 Բիս» աստիճան (լուսանկարներ)

Հրդեհ Երևանում. հայտարարվել է «1 Բիս» աստիճան (լուսանկարներ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 11-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Իսրայելյան փողոցի թիվ 43 շենքի մոտակայքում գտնվող նախկին Կենտրոնի ՈԲ չշահագործվող շինությունից:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը և չորս մարտական հաշվարկ:

Հայտարարել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է 23.11-ին, մարվել՝ 23.28-ին։ Ամբողջությամբ այրվել է երկու սենյակ և նախասրահը՝ մոտ 70 քմ:



>>> Հրդեհ Երևանում. հայտարարվել է «1 Բիս» աստիճան (լուսանկարներ) >>>

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Խոշոր հրդեհ՝ Վանաձորում

Հունվարի 13-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 3 թաղամասի …